ԱԽՏ բորսաները դրական ցուցանիշներով են բացվել

24.05.2013 11:48
ԱԽՏ բորսաները դրական ցուցանիշներով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–Խաղաղօվկիանոսյան ֆոնդային հարթակներն ուրբաթ` մայիսի 24–ի առուվաճառքները դրական ցուցանիշներով են բացվել նախորդ նստաշրջանի անկումը շտկելու և 2012 թվականի վերջին սկսած մրցավազքը շարունակելու ցանկության ֆոնին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հարավկորեական  KOSPI-ն ավելացել է 0,43տոկոսով և կազմել 1977,56 կետ: Ավստրալիական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում նույնպես ավելացել է 0,15 տոկոսով և կազմել 5070,20 կետ: Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին բարձրացել է 3,26 տոկոսով՝ մինչև 14956,26 կետ։

Չնայած նախօրեին Nikkei 225 ցուցիչի` ավելի քան 7 տոկոսանոց անկմանը, խաղացողները միակարծիք են, որ ցուցանիշների շտկում և շահույթի ամրագրում է կատարվել։ Միջնաժամկետ հեռանկարում ճապոնական տնտեսության աճի կանխատեսման վերանայման հիմնարար պատճառներ առայժմ չկան։

Չապոնական արժույթը ոչ զգալի աճ է գրանցել` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց մինչև 102.34 իեն։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև