Հայաստանում ոսկին թանկացել է

16.01.2013 12:35
Հայաստանում ոսկին թանկացել է

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը սահմանել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղների գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի`  գնման գին` 20058.17 (+127.67), բացթողնման գին` 21802.36 (+138.77), արծաթ` գնման գին` 367.63 (+6.1), բացթողնման գին` 399.60 (+6.63),   պլատին`  գնման գին`19223.67 (+686.53), բացթողնման գին` 20895.29 (+746.22),   պալադիում`  գնման  գին`   8284.89 (-56.64),     բացթողնման գին`   9005.32 (-61.56) ($1 –407.58 դրամ է)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև