ԱԽՏ բորսաներն աճ են գրանցել ամերիկյան բանկերի հաշվետվությունների ֆոնին

17.01.2013 12:54
ԱԽՏ բորսաներն աճ են գրանցել ամերիկյան բանկերի հաշվետվությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան բանկերի լավատեսական ֆինանսական հաշվետվությունների ֆոնին ասիական–խախաղօվկիանոսյան առանցքային ֆոնդային հարթակները հինգշաբթի` հունվարի 17–ի առուվաճառքները բացել են 0.41-0.7 տոկոսի սահմաններում գրանցված աճով, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Առուվաճառնքների առաջի րոպեներին Nikkei Stock Average 225–ը բարձրացել է 0.7  տոկոսով և կազմել 10675,5 կետ։ Հարավկորեական  KOSPI-ն աճել է 0,41տոկոսով՝ հասնելով 1985,62 կետի: S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչն առուվաճառքի սկզբին ավելացել է 0,5 տոկոսով` հասնելով  4749,7 կետի։

Ներդրողներին ուրախացրել են Goldman Sachs և JP Morgan բանկերի արդյունքները։ Այսպես, Goldman Sachs ավելացրել է սովորական բաժնետոմսերի տերերին բաժին ընկնող զուտ շահույթը գրեթե երեք անգամ` մինչև 2.83 միլիարդ դոլար։ Մեկ սովորական բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 5.87 դոլար` մեկ տարի առաջ գրանցված 1.91 դոլարի դիմաց։ Հասույթն աճել է 53 տոկոսով` մինչև 9.23 միլիարդ դոլար։ Վերլուծաբաններն ակնկալում էին մեկ բաժնետոմսին 3.71 դոլարի շահույթ, իսկ հասույթը` մոտ 8 միլիարդ դոլար մակարդակում։

JP Morgan–ի զուտ շահույթը նախորդ տարվա չորրորդ եռամսյակում աճել է 53 տոկոսով և կազմել է 5.7 միլիարդ դոլար կամ մեկ բաժնետոմսի համար 1.4 դոլար։ Վերլուծաբաններն ակնկալում էին 1.16 դոլարի ցուցանիշ։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից:-0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև