Արտաքին առևտրաշրջանառության ծավալը Հայաստանում 2012 թ.–ին աճել է 3.9%–ով` մինչև մոտ 5.7 մլրդ դոլար

25.01.2013 15:32
Արտաքին առևտրաշրջանառության ծավալը Հայաստանում 2012 թ.–ին աճել է 3.9%–ով` մինչև մոտ 5.7 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Արտաքին առևտրաշրջանառության ծավալը Հայաստանում 2012 թ.–ին, 2011 թվականի համեմատ, աճել է 3.9%–ով` մինչև մոտ 5.7 մլրդ դոլար։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

ԱՎԾ տվյալներով` 2012 թվականի հունվար–դեկտեմբերին արտահանման ծավալը կազմել է 1428.1 մլն դոլար` 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 7 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում ներկրման ծավալն աճել է 2.9 տոկոսով` կազմելով 4266.8 մլն դոլար։ Արդյունքում, 2012 թվականի հունվար–դեկտեմբերին արտաքին առևտրական բալանսի բացասական սալդոն կազմել է 2838.7 մլն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև