2012 թվականին «Անելիք Բանկ» ՓԲԸ POS-տերմինալների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 30%-ով

04.03.2013 12:58
2012 թվականին «Անելիք Բանկ» ՓԲԸ POS-տերմինալների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 30%-ով

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. 2012 թվականին «Անելիք Բանկ» ՓԲԸ POS-տերմինալների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 30%-ով, տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Անելիք Բանկ» ՓԲԸ 2012 թվականին պլաստիկ քարտերի ոլորտում գրանցել է բարձր ցուցանիշներ մի շարք ուղղություններով:
Այսպես, նկատվել է քարտերով իրականացված  գործարքների ընդհանուր գումարային ցուցանիշի աճ` նախորդ տարվա համեմատ ավելանալով մոտ 1/4-ով: 2012 թվականի ընթացքում թողարկված պլաստիկ քարտերի քանակը 17%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի ցուցանիշը:

«Բանկը 2012 թվականին բավականին ակտիվ էր պլաստիկ քարտերի շուկայում և մարքեթինգային լուրջ հետազոտություններից հետո ներդրեց միանգամայն իր տեսակով առանձնացող 2 նոր քարտային պրոդուկտ` ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic և ANELIK BANK GEDEON RICHTER STAR ARCA Classic քարտերը»,– մերբերվում է «Անելիք Բանկ» ՓԲԸ Պլաստիկ քարտերով գործաոնությունների վարչության պետ Դավիթ Անանյանի խոսքը։

Ինչպես նշել է Անանյանը, ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապաններն արդեն հնարավորություն ունեն քարտը ներկայացնելիս ոչ միայն  անվճար մտնել Երևանի 12 ժամանցային ակումբներ, այլև` ստանալ բացառիկ առավելություններ մշակութային օջախներում` թատրոններում:

Ըստ նրա` 2012 թվականին Բանկը ներդրեց իր զեղչային ցանցը, որը ներկայումս ամենամեծն է` ներառելով գրեթե 500 խանութներ և սպասարկման կետեր:

«Այս տարի ևս նախատեսում ենք ակտիվ լինել քարտային շուկայում և մեր հաճախորդներին ներկայացնել նոր քարտային պրոդուկտներ և նորամուծություններ, որի արդյունքում վստահ եմ, որ այս տարի կգրանցենք առավել բարձր ցուցանիշներ»,– նշել է նա։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև