Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $119,9 մլն

04.03.2013 12:40
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $119,9 մլն

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 25–ից մինչև մարտի 1–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $119,9 մլն՝ մեկ դոլարի դիմաց 408,28 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 7,3 մլն եվրո և ավելի քան 613,3 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 535,24 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,31 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 124,8 մլն դոլար, շուրջ 17,6 մլն եվրո և շուրջ 112,7 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 407,39 դրամ, 1 եվրոյի դիմաց 538,02 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,48 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, փետրվարի 18–24–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29,1  մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 4  մլն դոլար: ($1–ը  409,24 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև