ԿԲ–ի նկատմամբ ՀՀ կառավարության զուտ պահանջները հունվարին 130,7 մլրդ դրամ են կազմել

12.03.2013 14:12
ԿԲ–ի նկատմամբ ՀՀ կառավարության զուտ պահանջները հունվարին 130,7 մլրդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի նկատմամբ ՀՀ կառավարության զուտ պահանջները հունվարին կազմել են 130,7 մլրդ դրամ` 2012 թվականի դեկտեմբերի համեմատ ավելանալով 40 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։

ԿԲ տվյալների համաձայն, ԿԲ–ում կառավարության համախառն հաշիվներն ու ավանդները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 146,5 մլրդ դրամ` նախորդ ամսում գրանցված 109,2  մլրդ դրամի դիմաց։ Միաժամանակ դրամային հաշիվներն ու ավանդները կազմել են շուրջ 143,7 մլրդ դրամ, իսկ արտարժույթովը` շուրջ 2,1 մլրդ դրամ։

Միաժամանակ կառավարության նկատմամբ ԿԲ համախառն պահանջները հունվարին կազմել են 13,7 մլրդ դրամ` նախորդ ամսվա 13,9 մլրդ դրամի դիմաց։ ($1 – 410,71 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև