Հայաստանում ոսկին թանկացել է

18.03.2013 18:04
Հայաստանում ոսկին թանկացել է

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղի գները։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապի բաժնից, հաշվետու ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`

ոսկի`  գնման գին` 19447.58 դրամ (+343.93), բացթողնման գին` 21138.67 (+373.83), արծաթ` գնման գին` 354.81 (+5.79), բացթողնման գին` 385.66 (+6.29),   պլատին`  գնման գին` 19516.17 (+280.75), բացթողնման գին` 21213.23 (+305.16),   պալադիում`  գնման  գին` 9443.68 (+479.2), բացթողնման գին`  10264.87 (+520.87): ($1–ը 414,52 դրամ է )։––0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև