ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել արտահանման ֆինանսավորման ապահովագրությամբ զբաղվելու վերաբերյալ օրենքի փոփոխություններին

18.03.2013 19:05
ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել արտահանման ֆինանսավորման ապահովագրությամբ զբաղվելու վերաբերյալ օրենքի փոփոխություններին

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/.  ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» կառավարության նախաձեռնությանը։

Գործադիրն առաջարկում է պետական մասնակցությամբ ընկերությանը նույնպես տալ արտահանման ֆինանսավորման ապահովագրությամբ զբաղվելու հնարավորություն:

Նորաստեղծ ընկերությունն իրավասու կլինի իրականացնել վարկի, երաշխիքի տրամադրման եւ ֆինանսական վնասների դասերով ապահովագրություն՝ օրենքով նախատեսված լիցենզիայի հիման վրա:

Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպությունների ստեղծումը, նախարարի խոսքերով, համահունչ է կառավարության որդեգրած՝ Արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը եւ կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն արտահանողներին աջակցելու կարևոր գործիք համարեց արտահանման վարկավորման ապահովագրության ներդրումը, միաժամանակ հույս հայտնեց, որ կնվազեն արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքներն ու կընդլայնվի բանկերի համար արտահանման ֆինանսավորման ծածկույթը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև