Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ.–ի երկու ամսում աճել է 8%–ով

20.03.2013 14:13
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ.–ի երկու ամսում  աճել է 8%–ով

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ.–ի հունվար–փետրվար ամիսներին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։

Ըստ ԱՎԾ տվյալների` սպառողական գների աճը 2013թ.–ի հունվար–փետրվար ամիսներին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է  2,8 տոկոս, իսկ Հայաստանի արդյունաբերական արտադրանք արտադրողների գները հաշվետու ժամանակահատվածում բարձրացել են 9,8 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում 188,6 մլրդ դրամի չափով արդյունաբերական արտադրանք է արտադրվել, ինչը 16 տոկոսով ավել է 2012թ.–ի նույն ցուցանիշից։

Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալն ընթացիկ տարվա հունվար–փետրվար ամիսների վերջի դրությամբ կազմել է շուրջ 887,2 մլն դոլար` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 14 տոկոսով։

Բյուջեի համաձայն` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2013թ.–ին նախատեսված է 6,2 տոկոսի չափով։ ($1 –415,75 դրամ է). –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև