Հայաստանի բանկոմատների քանակը 2012թ. IV եռամսյակում հասել է 1170-ի

22.03.2013 11:48
Հայաստանի բանկոմատների քանակը 2012թ. IV եռամսյակում հասել է 1170-ի

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից Հայաստանի տարածքում տեղադրված բանկոմատների քանակը 2012թ. դեկտեմբերի վերջի դրությամբ հասել է 1170-ի` ավելանալով 47-ով, տեղեկացնում է ՀՀ ԿԲ կայքը:

Միաժամանակ Հայաստանում գործող POS տերմինալների քանակը չորրորդ եռամսյակի վերջին ավելացել է 472-ով և կազմել 6674:

Միաժամանակ ԿԲ տվյալների համաձայն` հանրապետությունում գործող 21 առևտրային բանկերից միայն 19-ն է պլաստիկ քարտերի տրամադրում կամ  սպասարկում իրականացրել: Այդ 19 բանկերը «Արմենիան Քարդ» վճարահաշվարկային համակարգի անդամ են: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև