ԱՄՀ–ն մտադիր է Կիպրոսին 1 մլրդ եվրոյի չափով վարկ տրամադրել. Լագարդ

03.04.2013 14:22
ԱՄՀ–ն մտադիր է Կիպրոսին 1 մլրդ եվրոյի չափով վարկ տրամադրել. Լագարդ

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է Կիպրոսին մոտ 1 մլրդ եվրոյի չափով վարկ տրամադրել` միջազգային վարկատուների «եռյակի» (ԵՄ, ԵԿԲ և ԱՄՀ) հետ երկրի կառավարության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Ֆրանս Փրես գործակալությանը, որը մեջբերում է հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդի խոսքը։

«Վարկի համաձայնագիրը մայիսի սկզբին կներկայացվի ԱՄՀ–ի կառավարիչների խորհրդի հաստատմանը»,– հուսով է Լագարդը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև