«ՌԵՍՈ» ընկերության ապահովագրավճարների ծավալը 2012 թ.–ին աճել է 116%–ով

05.04.2013 14:46
«ՌԵՍՈ» ընկերության ապահովագրավճարների ծավալը 2012 թ.–ին աճել է 116%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/.  «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության ապահովագրավճարների ծավալը  2012 թ.-ի ընթացքում ավելացել է 116 %-ով 2011 թվականի ցուցանիշների համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` 2012 թվականի գործունեության արդյունքներով, ընկերությունն ապահովագրական շուկայում զբաղեցնում է առաջատար հորիզոնականներ մի շարք ցուցանիշներով և շուկայում ամենադինամիկ զարգացող ընկերություններից է։

««ՌԵՍՈ» ընկերությունն ամենաարդյունավետ գործող ընկերությունն է`  զբաղեցնելով վնասաբերության գործակցով առաջին տեղը (կրած վնասների և ծախսերի գումարը վաստակած պարգևավճարների գումարի նկատմամբ վնասների կարգավորման հանդեպ)»,– նշվում է հաղորդման մեջ։

Նախորդ տարվա արդյունքներով` «ՌԵՍՈ»-ն հանդիսանում է շուկայի բացարձակ առաջատարը սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության գծով հավաքագրած ապահովագրական վճարներով։ Ընկերությունն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նաև ֆիզիկական անձանց առողջության ապահովագրության գծով հավաքագրած ապահովագրական վճարներով:

Բացի այդ,     ընդհանուր ապահովագրական վճարներով, ինչպես նաև ԱՊՊԱ պայմանագրերի հաշվեգրված ապահովագրավճարներով ընկերությունը առաջատար եռյակում է:

«Խոշոր հարկատուների ցուցակում 246.05 մլն ՀՀ դրամով Ընկերությունը զբաղեցնում է 378 տեղը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
«Ռեսո» ՓԲԸ-ն գրանցվել է 2008 թվականի նոյեմբերի 10-ին որպես «Յունիռեսո» ՓԲԸ: Ընկերությունը վերանվանվել է «Ռեսո» ՓԲԸ-ի 2009 թվականի հոկտեմբերի 10-ին: Ընկերության բաժնետերերեն են «Պոլիգրաֆիա» ՓԲԸ-ն (գործունեության տեսակը` ներդրումային գործունեություն)  – 50%, «ՍԻ ԱՅ ԷՍ Էկվիթի Փարթներս Լիմիտեդ» ՍՊԸ-ն (գործունեության տեսակը` ներդրումային գործունեություն) – 50%:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն` «ՌԵՍՈ» ՓԲԸ–ի զուտ շահույթը 2012 թվականի արդյունքներով կազմել է ավելի քան 436.2 մլն դրամ, ընկերության ընդհանուր ակտիվները` ավելի քան 5.5 մլրդ դրամ։ ($1 – 418,06 դրամ է)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև