Հայաստանում 1–ին կիսամյակում վճարված ապահովագրավճարների ընդհանուր ծավալը 15.6 մլրդ դրամ է կազմել

07.08.2014 14:48
Հայաստանում 1–ին կիսամյակում վճարված ապահովագրավճարների ընդհանուր ծավալը 15.6 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014 թվականի 1–ին կիսամյակում վճարված ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կազմել է 15.6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 30 տոկոսով։ Դա են վկայում «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2014 թվականի 2–րդ եռամսյակի ամփոփագրի տվյալները։

Միաժամանակ 2014 թվականի առաջին կիսամյակում վերաապահովագրմանը փոխանցած վճարները կազմել են 1 403 մլն դրամ` 2013 թվականի առաջին կիսամյակի 1 302,3 մլն դրամի դիմաց։

Ինչպես նշված է «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունում, 2014 թվականի երկրորդ եռամսյակում ապահովագրության շուկայում գործունեության արդյունքներով ապահովագրավճարների մեծությամբ առաջատար է դարձել Ռոսգոսստրախ Արմենիան` 5 263,3 մլրդ դրամ ցուցանիշով (նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի համեմատ անկումը կազմել է 7%)։

Երկրորդ տեղում է Ինգո Արմենիան` 3 612,7 մլրդ դրամ շահույթով (23.4%–ի անկում)։

Այնուհետև «Նաիրի Ինշուրանս»–ն է` մոտ 2 590 մլն դրամով (36.2%–ի անկում), Սիլ Ինշուրանսը` 1 590,4  մլն դրամով (4.3%–ի աճ), Ռեսոն`  1492,6 մլն դրամով (65.5%–ի անկում), Արմենիա Ինշուրանսը` 1 044,7 մլն դրամով (3%–ի աճ), Գարանտ Լիմենսը` 1,8 մլն դրամով։

Հաշվետու ժամանակահատվածում համախառն փոխհատուցումները կազմել են 13.7 մլրդ դրամ` ավելանալով 41.2 տոկոսով, իսկ վերաապահովագրման փոխհատուցումները կազմել են 5.9 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 848 մլն դրամի դիմաց։Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները 2014 թվականի առաջին կիսամյակում կազմել են 43 մլրդ դրամ,  պարտավորությունները կազմել են 27.8 մլրդ դրամ, կապիտալը` 15.2 մլրդ դրամ (5.1%–ի աճ)։Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2014 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 1 642.4 մլն դրամ 2013 թվականի նույն ժամանակահատվածի 552.8 մլն դրամի դիմաց։

2014 թվականի հունիսի 30–ի դրությամբ երկրում գործում է 7 ապահովագրական ընկերություն։ ($1 –ը` 409,49 դրամ) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև