Իենի նվազման հիման վրա ԱԽՏ բորսաները բարձրացումով են բացվել

08.04.2013 13:22
Իենի նվազման հիման վրա ԱԽՏ բորսաները բարձրացումով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի՝ ապրիլի 8-ի առուվաճառքները բացել են բարձրացմամբ` իենի փոխարժեքի նվազման հիման վրա, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 3,0% –ով՝ հասնելով 13225,22 կետի: Հարավկորեական  KOSPI-ն աճել է 0,15%–ով՝ հասնելով 1930,20 կետի: Ավստրալիական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում աճել է 0,13%՝ հասնելով 4897,70 կետի:

Ապրիլի 4–ին Ճապոնիայի ԿԲ–ն որոշեց բազային տոկոսադրույքը պահպանել տարեկան 0–0,1 տոկոս մակարդակում և 50 տրլն իենով ընդլայնել շուկայի ակտվների հետգնման ծրագիրը` հասցնելով 151 տրլն իենի։ Բացի այդ, ԿԲ–ն որոշեց երկարաժամկետ պետական պարտատոմսերի հետգնում սկսել, իսկ բոնդերի մարման միջին ժամկետի սահմանն ընդլայնվեց` 3–ից հասցնելով  7 տարվա։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև