ԱԽՏ բորսաները բացվել են հիմնականում բացասական ցուցանիշներով իենի աճի ֆոնին

25.10.2013 13:05
ԱԽՏ բորսաները բացվել են հիմնականում բացասական ցուցանիշներով իենի աճի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ օրվա առուվաճառքը սկսել են ցուցանիշների նվազմամբ` դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի աճի ֆոնի ներքո, ինչը  բացասաբար է ազդում ճապոնացի արտահանողների վրա, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225–ը առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0,80 տոկոսով` հասնելով 14,371 կետի։ Հարավկորեական KOSPI–ն նվազել է 0,59 տոկոսով` հասնելով 2034,56 կետի։ S&P/ASX 200 ավստրալական  ցուցանիշն առուվաճառքի առաջին րոպեներին գտնվում է «կանաչ գոտում» և կազմում է 5391,20 կետ։

Հինգշաբթի դոլարը նվազել է իենի նկատմամբ, քանի որ թրեյդերները կարծում են, որ ԱՄՆ ԴՊԾ–ն կշարունակի ընթացիկ ծավալով քանակական մեղմացման ծրագիրը (QEIII) մինչև տարեվերջ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև