Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ի փետրվարին աճել են 24,2%–ով` կազմելով 103,3 մլն դոլար

10.04.2013 11:34
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ի փետրվարին աճել են 24,2%–ով` կազմելով 103,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2013 թ.-ի փետրվարին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 103,3 մլն դոլարի միջոց` 2012թ.–ի հունվարի  համեմատ ավելանալով 24,2 տոկոսով, տեղեկանում ենք ՀՀ ԿԲ կայքից։

Միաժամանակ Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը փետրվարին կազմել է շուրջ 23,9 միլիոն դոլար՝ նախորդ տարվա 20,6 միլիոն դոլարի համեմատ: Հաշվետու ժամանկահատվածում մուտքերի մաքուր ներհոսքը կազմել է շուրջ 79,4 միլիոն դոլար՝ 2012թ.-ի 62,5 միլիոն դոլարի համեմատ։

Միաժամանակ փետրվարին  ամենամեծ մաքուր ներհոսքը գրանցվել է Ռուսաստանից (շուրջ 85 մլն դոլար): (1 դոլարը 418,77 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև