Համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարն էժանացել է Գերմանիայից և ԱՄՆ–ից ստացված վիճակագրության հիման վրա

10.04.2013 13:46
Համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարն էժանացել է Գերմանիայից և ԱՄՆ–ից ստացված վիճակագրության հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է երեքշաբթի կայացած առուվաճառքի ավարտին` Գերմանիայի արտաքին առևտրային հաշվեկշռի և ԱՄՆ–ի համախառն պաշարների վիճակագրության ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նստաշրջանի ավարտին դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ` երկուշաբթի գրանցված 1,3008 դոլարի  համեմատ մեկ եվրոյի դիմաց կազմելով 1,3082 դոլար։ Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարը նվազել է` նախորդ առուվաճառքի ավարտին գրանցված 99,37 իենի համեմատ մեկ դոլարի դիմաց կազմելով 99,03 իեն։ ԱՄՆ–ի հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է` նախորդ օրը գրանցված 82,75 կետի համեմատ կազմելով 82,32 կետ։

«Նշանակալից իրադարձություններ, որի պատճառով դոլարը կարող էր շարունակել անկումը, տեղի չունեցան։ Հավանաբար, դոլարը դադար վերցրեց հետագա աճից առաջ»,– կարծում է BK Asset Management–ի ղեկավար տնօրեն Քեթի Լիենը (Kathy Lien), որի խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը։

Երեքշաբթի դոլարի փոխարժեքի նվազումը կապված էր Գերմանիայի արտաքին առևտրային հաշվեկշռի պրոֆիցիտի տվյալների հետ,  որը փետրվարին ավելացավ` հունվարին գրանցված 13,6 միլիարդի համեմատ կազմելով 16,8 մլրդ եվրո, չնայած մինչև 15 մլրդ եվրոյի չափով աճ էր ենթադրվում։

ԱՄՆ–ի համախառն պահեստներում պաշարների ծավալը փետրվարին նվազել է 0,3 տոկոսով և դրամական կտրվածքով կազմել է 501,36 մլրդ դոլար, ինչը 2011թ.–ի սեպտեմբերից պաշարների առավելագույն նվազումն է դարձել։ Վերլուծաբանները 0,5 տոկոսանոց ավելացում էին ենթադրում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև