Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $82մլն

22.04.2013 13:15
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $82մլն

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում ապրիլի 15-19–ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $82 մլն՝ մեկ դոլարի դիմաց 416,05 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ  5,3 մլն եվրո և ավելի քան  505,1 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 543,88 դրամ և 1 ռուբլու դիմաց 13,16 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 77,5  մլն դոլար, շուրջ 11 մլն եվրո և շուրջ 155,7 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 417,25 դրամ, 1 եվրոյի դիմաց 547 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,31 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39,3 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 46,9 մլն դոլար: ($1–ը 416,39 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև