Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $98,5 մլն

10.12.2012 13:33
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $98,5 մլն

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $98,5 մլն՝ մեկ դոլարի դիմաց 406,25 դրամ միջին կշռված փոխարժեքով, հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 8 մլն եվրո և շուրջ 830,9  մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 529,51 դրամ և 1 ռուբլու դիմաց դրամ 13,05 միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է շուրջ 114,6 մլն դոլար, շուրջ 13,5 մլն եվրո և շուրջ  122,3 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 407,24 դրամ, 1 եվրոյի դիմաց 532,9 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,25 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 41,8  մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 68,5 մլն դոլար: ($1 -  407,24 դրամ է):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև