Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 75,8 մլն դոլար են ձեռք բերել

23.09.2013 10:58
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 75,8 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում սեպտեմբերի 17–20–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 75,8 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 407,61 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 8,7 մլն եվրո և ավելի քան 948,7 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 546,06 և մեկ ռուբլու դիմաց 12,59 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 78,4 մլն դոլար, մոտ 8,6 մլն եվրո և մոտ 98,9 մլն ռուբլի, համապատասխանաբար, 409 դրամ, 548,10 դրամ և 12,73 դրամ փոխարժեքներով։

Բացի այդ, 2013 թվականի սեպտեմբերի 9–ից 15–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 34,3 մլրդ դրամ, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 32,7 մլն դրամ ($1 –ը` 406,71 դրամ )։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև