Առևտրային բանկերի ռեպո համաձայնագրերի ծավալը Հայաստանում 2013 թ.–ին կազմել է 36,9 մլրդ դրամ` ավելանալով 19,5%–ով

13.05.2013 13:47
Առևտրային բանկերի ռեպո համաձայնագրերի ծավալը Հայաստանում 2013 թ.–ին կազմել է 36,9 մլրդ դրամ` ավելանալով 19,5%–ով

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ռեպո համաձայնագրերի ծավալը 2013 թվականին կազմել է 36,9 մլրդ դրամ` 2012 թվականի ցուցանիշի համեմատ ավելանալով 19,5 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համապատասխան` 2013 թվականի առաջին եռամսյակի վերջին ռեպո համաձայնագրերի ծավալով առաջատարը Հայբիզնեսբանկն է, որին բաժին է ընկնում հայկական առևտրային բանկերի բոլոր ռեպո գործառնությունների շուրջ 31,36 տոկոսը։ 2013թ.–ի մարտի 31–ի դրությամբ Հայբիզնեսբանկի ռեպո համաձայնագրերի ծավալը կազմել է 11.6 մլրդ դրամ, ինչը 27 տոկոսով ավելի է 2012 թվականի ցուցանիշից։

Ռեպո պայմանագրերի ծավալով առաջատարների հնգյակում են` ՎՏԲ–Հայաստան Բանկը 4,7 մլրդ դրամով, աճը` 49,9% (մասնաբաժինն ընդհանուր ռեպո պայմանագրերի ծավալում` 12,68%), HSBC Հայաստան Բանկը` 3,5 մլրդ դրամ, աճը` 2,1 անգամ (մասնաբաժինն ընդհանուր ռեպո պայմանագրերի ծավալում` 9,59%),Արցախբանկը` 3,4 մլրդ դրամ, աճը` 69,4 տոկոս (9,18%) և ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 3 մլրդ, աճը` գրեթե 6 անգամ (8,13%)։

Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում ռեպո պայմանագրերով գործարքներ են կատարել 14 բանկեր` 2012 թվականի 13–ի դիմաց։

2013թ.–ի մարտի 31–ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ` 465 մասնաճյուղերով։ ($1 – 415,25 դրամ է)-0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև