Վահան Վարդանյանը լքում է Մոսկվայի բորսան

13.05.2013 15:30
Վահան Վարդանյանը լքում է Մոսկվայի բորսան

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի բորսայի տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարիչ-տնօրեն և կառավարման անդամ Վահան Վարդանյանը մայիսի 15–ին լքում է բորսան` աշխատանքային պայմանագրի ավարտի կապակցությամբ, ինչպես հաղորդում է Банки.ру–ն, այդ մասին «Փրայմին» տեղեկացրել է բորսայի ներկայացուցիչը։

«ՏՏ ղեկավար տնօրենի պաշտոնակատար կնշանակվի Մոսկվայի բորսայի ՏՏ համակարգի զարգացման գծով կառավարիչ-տնօրեն Սերգեյ Պոլյակովը»,– ասել է նա։

Վարդանյանը Մոսկովյան բորսայի կառավարիչ-տնօրեն էր նշանակվել 2011թ.–ի ապրիլին, երբ դրված էր ՄՄԱԲ–ի և ՌԱՀ–ի տեխնոլոգիական հարթակները համախմբելու, թիմեր ինտեգրելու, ՏՏ ռազմավարություն և ամբողջական տեխնոլոգիական ճարտարապետություն մշակելու խնդիրը։ Գործակալության զրուցակիցը նշել է, որ Մոսկովյան բորսայի ղեկավարության կարծիքով, Վարդանյանի առջև դրված բոլոր խնդիրները կատարվել են։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև