Երևանում մեկնարկել է «Վերանայված հիմնարար սկզբունքներ և Բազել III» թեմայով տարածաշրջանային եռօրյա սեմինար-խոհրդակցությունը

14.05.2013 20:23
Երևանում մեկնարկել է «Վերանայված հիմնարար սկզբունքներ և Բազել III» թեմայով տարածաշրջանային եռօրյա սեմինար-խոհրդակցությունը

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանում մեկնարկել է «Վերանայված հիմնարար սկզբունքներ և Բազել III» թեմայով տարածաշրջանային եռօրյա սեմինար-խոհրդակցությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Սեմինար–խորհրդակցությունը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Ֆինանսական կայունության ինստիտուտի (FSI) և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբի (BSCEE) կողմից ։
Սեմինար–խորհրդակցությանը  մասնակցում են Լիտվայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Էստոնիայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Բելոռուսի, Մակեդոնիայի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Վրաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի բանկային վերահսկողության ոլորտի ավելի քան 20 մասնագետներ:

Սեմինարի ընթացքում ներկայացվելու են բանկային վերահսկողության հիմնարար սկզբունքների վերջին փոփոխությունները, հիմնարար սկզբունքներին բավարարելու ավստրիական և հայաստանյան փորձը, բանկային վերահսկողության ավստրիական մոդելը, Բազել III-ի, մակրոպրուդենցիալ կարգավորման տարբեր գործիքների, ռիսկերի և կորպորատիվ կառավարման վերաբերյալ թեմաներ: Անցկացվելու են գործնական պարապմունքներ:

Բազել III–ը Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի փաստաթուղթն է, որը հաստատվել է 2010–2011թթ.–ին և ընդգրկում է բանկային կարգավորման  բնագավառի մեթոդական հանձնարարականներ։ Բազելյան համաձայնագրի երրորդ մասը մշակվել է ի պատասխան ֆինանսական կարգավորման թերությունների, որոնք բացահայտվել էին 2000–ական թվականների ֆինանսական ճգնաժամին։ Բազել III–ն ուժեղացնում է բանկի կապիտալի նկատմամբ պահանջները և լիկվիդայնության ուղղությամբ նոր նորմատիվ պահանջներ է ներդնում։ Բազել III համաձայնագրի գլխավոր նպատակն է բանկային գործում ռիսկերի կառավարման որակի բարձրացումը, ինչն իր հերթին պետք է ամրապնդի ֆինանսական համակարգի կայունությունն ընդհանրապես։

Հայաստանի բանկային համակարգի անցումը Բազել III–ին կսկսվի 2014թ.–ին։ –0–


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև