ԱՄՀ–ն ընդունել է Հունաստանի փրկության գործում ունեցած սխալները

06.06.2013 11:11
ԱՄՀ–ն ընդունել է Հունաստանի փրկության գործում ունեցած սխալները

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) խոստովանել է, որ «զգալի ձախողումներ» է թույլ տվել Հունաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցում և որ երկիրը կանխատեսվածից առավել խորը ռեցեսիայից է տուժել, հայտնում է Associated Press–ը։

Հիմնադրամի վերլուծաբանները թերագնահատել են Հունաստանին տրված վարկերի կոշտ պայմանների ծայրահեղ լինելը, հայտնում է rbc.ru–ն։

Բացի այդ, ԱՄՀ–ն չափազանց լավատեսորեն է դիտարկել հունական տնտեսության վերականգնման հնարավորություններն ու Հունաստանի իշխանությունների կողմից ծրագրի պայմանների նկատմամբ ցուցաբերած պատրաստակամությունը։

Հիշեցնենք, որ ճգնաժամի տարիներին Հունաստանի տնտեսությունը կրճատվեց ընդհանուր առմամբ 20 տոկոսով։ 2010թ.–ի մայիսից Հունաստանի միջազգային վարկատուները` եվրագոտու երկրները և ԱՄՀ–ն, Աթենքում 240 մլրդ եվրո ընդհանուր գումարի չափով երկու վարկային գիծ բացեցին։

Այնուհանդերձ Հունաստանը վեցերորդ տարին է` ռեցեսիա է ապրում, գործազրկության մակարդակը կազմում է 27 տոկոս։ Երկիրը պարտավորվել է տնտեսական օգնության դիմաց կրճատել պետական ծախսերն ու բարեփոխել տնտեսությունը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև