ԱՄՆ բորսաները նվազել են Ճապոնիայի Բանկի կողմից խթանման միջոցների վերաբերյալ կայացրած որոշումների հիման վրա

12.06.2013 10:40
ԱՄՆ բորսաները նվազել են Ճապոնիայի Բանկի կողմից խթանման միջոցների վերաբերյալ կայացրած որոշումների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային հարթակները երեքշաբթի առուվաճաքներն ավարտել են նվազումով` Ճապոնիայի Բանկի կողմից ազգային տնտեսության խթանման միջոցներն ընդլայնելու վերաբերյալ կայացրած որոշումների ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Dow Jones արդյունաբերական ցուցիչը կորցրել է 0,76 տոկոս և կազմել է 15122,4 կետ։ S&P 500 լայն շուկայի ցուցիչը նվազել է 1,01 տոկոսով` մինչև 1626,17 կետը։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ–ը նվազել է 1,06 տոկոսով և հասել 3436,95 կետի։
Երկուշաբթի կայացած նիստից հետո ճապոնական ԿԲ–ն պահպանեց փոխարժեքը դրամական բազայի ավելացման մակարդակում` տարեկան 60–70 տրլն իեն սահմաններում (610-710 մլրդ դոլար) և գնաճի նպատակային ցուցանիշի ձեռքբերումը` 2 տոկոս։ Ներդրողներին հիասթափեցրեց կարգավորիչի` ֆիքսված դրույքով վարկային գործառնությունների ժամկետները չավելացնելու որոշումը, չնայած ենթադրվում էր, որ դրանք կերկարաձգվեն հաջորդ տարի։

Միաժամանակ ներդրողներն ուշադրություն են դարձրել ԱՄՆ–ից ստացված մակրոտնտեսական տվյալների վրա։ Ինչպես տեղեկացրել էր Առևտրի նախարարության մարդահամարի բյուրոն, երկրի մեծածախ պահեստներում պաշարների ծավալն ապրիլին ավելացել է 0,2 տոկոսով` համընկնելով վերլուծաբանների կանխատեսումների հետ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև