Գործնական ակտիվության տվյալների ֆոնին ԱՄՆ բորսաները նվազել են

05.09.2012 17:18
Գործնական ակտիվության տվյալների ֆոնին ԱՄՆ բորսաները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչները երկուշաբթի առավելապես նվազումով են ավարտվել՝ երկրի արդյունաբերության գործնական ակտիվության բացասական տվյալների ֆոնին, Nasdaq-ն աճել է Apple տեխնոլոգիական հսկայի կողմից ստացված նորություններից հետո, վկայում են առքուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Առքուվաճառքների փակմանը Dow Jones արդյունաբերական ինդեքսը նվազել է  0,42 տոկոսով և կազմել է 13035,94 կետ։ Բարձր տեխնոլոգիական NASDAQ-ը բարձրացել է 0,26 տոկոս և հասել է 3075,06 կետի։  S&P 500 լայն շուկայի ինդեքսը նվազել է  0,12 տոկոսով՝ կազմելով 1404,94 կետ:

Apple ընկերությունը լրագրողներին սեպտեմբերի 12-ին կայանալիք ասուլիսի հրավերներ է բաժանել, որի ընթացքում, ինչպես ակնկալվում է, կներկայացվի նոր սերնդի iPhone սմարթֆոնը: Սարքը շուկայի ամենաճանաչված սմարթֆոնն է, և iPhone-ի յուրաքանչյուր նոր մոդելն ավանդաբար ուղեկցվում է ողջ աշխարհում չափազանց մեծ պահանջարկով:

Երեքշաբթի ներդրողներին տխրեցրել է վիճակագրությունը, որի համաձայն՝ ԱՄՆ տնտեսության արդյունաբերական հատվածի գործնական ակտիվության ցուցիչը (ISM Manufacturing) օգոստոսին նվազել է 0,2 տ.կ.-ով՝ հուլիսի 49,8 տոկոսից հասնելով 49,6 տոկոսի: Վերլուծաբանները մինչև 50 տոկոս ցուցիչի ավելացում էին ակնկալում: Այդ նիշից բարձր ցուցանիշը վկայում է գործնական ակտիվության աճի մասին, ցածրը՝ դրա անկման մասին:

Բացի այդ, Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Եվրամիության երկարաժամկետ վարկային վարկանիշը «Ааа» մակարդակում՝ վատացնելով դրա կանխատեսումը կայունից դեպի բացասական՝ կանխատեսման նվազեցման հիմնական պատճառն այն երկրների նկատմամբ գործակալության համանման գործողությունն է, որոնց բաժին են հասնում միության բյուջեի հիմնական ավանդը (հասնելով 45%)՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների:

ԵՄ մի շարք երկրների առաջնորդները հանդիպումներ են անցկացնում Հռոմում և Բեռլինում Եվրոպական կենտրոնական բանկի նիստից երկու օր առաջ, որից շուկայի մասնակիցները խնդրահարույց տնտեսությունների պետական պարտատոմսերի հետգնման ծրագիր են նախատեսում՝ կարգավորիչի ղեկավար Մարիո Դրագայի հայտարարություններից հետո:

ԱՄՆ ԴՊՀ կոմիտեի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 12-13-ը: ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեն օգոստոսի 31-ին հայտնել է, որ ամերիկյան տնտեսության իրավիճակը հեռու է գոհացուցիչից և դրա գերատեսչությունը չի բացառում աջակցության լրացուցիչ միջոցներ ընդունելու հնարավորությունը:

«Տնտեսական տվյալները ողջ աշխարհում թույլ են մնում, և դա հիմնական փաստն է: Սակայն առավել կարևոր են այս շաբաթ ԵԿԲ-ի և մյուս շաբաթ ԱՄՆ ԴՊՀ-ի գործողությունների հետ կապված ենթադրությունները»,-կարծում է Բոստոնի Eastern Bank Wealth Management ներդրումների գլխավոր մասնագետ Ջոն Քաթարը (John Kattar):

Ամեն դեպքում, ըստ որոշ վերլուծաբանների, այս ամիսը դժվար թե դրական գտնվի ԱՄՆ-ի ֆոնդային շուկայի համար: Ինչպես MarketWatch գործակալությանը հայտնել էր Davidson Cos. ներդրումային գլխավոր ռազմավար Ֆրեդ Դիկսոնը (Fred Dickson), վերջին 40 տարիների ընթացքում սեպտեմբերը ներդրողների համար ամենաբարդ ամիսն է եղել:
DJIA (Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքս)՝ 30 խոշորագույն արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների շարժման ցուցանիշ։

S&P 500 (Standard and Poor’s 500 Index)՝ 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ինդեքսն ըստ ընկերությունների շուկայական կապիտալիզացման։
NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ասոցիացիայի գնանշման ավտոմատացված համակարգ)՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ինդեքս։ Այն հաշվարկվում է բոլոր ընկերությունների (ԱՄՆ ռեզիդենտների և արտերկրյա) սովորական բաժնետոմսերի գնանշումների հիման վրա, որոնք առքուվաճառքի են հանվում NASDAQ արտաբորսայական համակարգում և կշռվում են ըստ շուկայական կապիտալիզացիայի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև