«Անելիք Բանկ» ՓԲԸ զեղչային ցանցում ընդգրկվել են նոր բրենդային խանութներ

12.06.2013 12:34
«Անելիք Բանկ» ՓԲԸ  զեղչային ցանցում ընդգրկվել են նոր բրենդային խանութներ

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ  զեղչային ցանցում ընդգրկվել են նոր բրենդային խանութներ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Անելիք Բանկ» ՓԲԸ  քարտապաններն այսուհետ 10% զեղչ կստանան Basic House, Bata, Cool Club, Ko.shik, Z-generation և մի շարք այլ հագուստի խանութների ցանցում:

«Ուրախ ենք մեր զեղչային ցանցում ընդգրկել հասարակության կողմից սիրված և մեծաքանակ հաճախորդներ ունեցող նման խանութներ, ինչպիսիք են  Basic House, Bata, Cool Club, Ko.shik և             Z generation խանութները»,– ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի  վարչության պետ Արմեն Արևյանը:

Նա նշել է, որ Անելիք Բանկի բոլոր քարտապաններն անկանխիկ գնումներ կատարելիս նշված բոլոր խանութներում կստանան 10% զեղչ նոր և չզեղչված ամբողջ տեսականու համար:

Արևյանը նաև վստահություն է հայտնել, որ բանկի բոլոր քարտապանները բավական ակտիվ կլինեն և կօգտվեն ընձեռնված հնարավորությունից նշված շուրջ 10 խանութներում:

«Առաջիկայում  նախատեսել ենք էլ ավելի ընդլայնել մեր զեղչային ցանցը, որում կընդգրկվեն նոր ու հետաքրքիր խանութներ և սպասարկման կետեր»,– նշել է նա։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0- -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև