ԱՄՀ–ն խորհուրդ է տվել ՌԴ ԿԲ–ին խստացնել դրամավարկային քաղաքականությունը

18.06.2013 17:15
ԱՄՀ–ն խորհուրդ է տվել ՌԴ ԿԲ–ին խստացնել դրամավարկային քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Բանկի դրամավարկային քաղաքականությունը ներկա պահին հիմնավորված է, սակայն մինչև  2014թ.–ի նպատակային միջակայքի ցածր սահմանը գնաճի կայուն կրճատման համար որոշակի խստացում է պահանջվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՌԴ-ում ԱՄՀ առաքելության հայտարարությանը։
ՌԴ ԿԲ 2014թ.–ի գնաճի նպատակային միջակայքը կազմում է 4–5 տոկոս։

Ռուսաստանի Բանկը վերջին ամիսներին չեզոք դրամային քաղաքականություն է իրականացնում գնաճի արագացման և տնտեսական աճի դանդաղեցման ֆոնին` գնաճի դանդաղեցման դեպքում բազային դրույքի նվազման գնալով։

«Առաքելությունը նշում է Ռուսաստանի Բանկի զգալի հաջողությունները դրամավարկային քաղաքականության հիմքերի կատարելագործման և 2014թ.–ի վերջին գնաճի լայնածավալ թարգետավորման անցում կատարելու պաշտոնական մարմինների վճռականության հարցում»,– նշվում է հաղորդագրության մեջ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև