ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվն ապրիլին աճել է 21,2%–ով`կազմելով 1,74 միլիոն մարդ

01.07.2013 14:54
ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվն ապրիլին աճել է 21,2%–ով`կազմելով 1,74  միլիոն մարդ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի ապրիլին կազմել է 1 746 909` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 21,2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 3,2 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ իրավաբանական անձանց թիվն ապրիլի վերջին կազմել է 72,6 հազար (4% աճ), իսկ ֆիզիկական անձանց թիվը` 1 674,3 հազար (22,1% աճ)։

Ապրիլի վերջի դրությամբ երկրի առևտրային բանկերում գրանցվել է ավելի քան 2,9 մլն հաշվեհամար։ Այդ ցուցանիշը 69,8 տոկոսով ավելացել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի ֆիզիկական անձանց հաշիվները կազմել են շուրջ 2,74 մլն (2012թ.–ի ապրիլի համեմատ` 72,9% աճ), իսկ իրավաբանական անձանց հաշիվները` 158 հազար` անցյալ տարվա ապրիլի համեմատ ավելանալով 30 տոկոսով։

ՎՏԲ–Հայաստան Բանկի ընդհանուր հաշիվներում ներգրավված է 3 469 462 հաճախորդ։

Ըստ 2013թ.–ի մայիսի վերջի տվյալների, բնակչությունից բանկերի կողմից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է շուրջ 699,8 մլն դրամ` մեկ ամսում ավելանալով 9,3 մլրդ դրամով կամ 1.4 տոկոսով, իսկ 2012թ.–ի նույն ամսաթվի համեմատ ավելացել է 167,9 մլն դրամով կամ 31,6 տոկոսով ($1–ը 409,9 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև