ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը 2014թ.–ի մարտի վերջին աճել է 17,3%–ով` հասնելով 2 միլիոնի

06.06.2014 14:52
ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը 2014թ.–ի մարտի վերջին աճել է 17,3%–ով` հասնելով 2 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2014 թ.–ի մարտի վերջի դրությամբ կազմել է 1 985 225 ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 17,3 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց թիվը կազմել է 76 795` 2013թ.–ի մարտի համեմատ ավելանալով 5,8 տոկոսով, իսկ ֆիզիկական անձանց թիվը` 1 908 430 `ավելանալով 17,8 տոկոսով։

Միաժամանակ մարտի վերջի դրությամբ երկրի առևտրային բանկերում գրանցվել է ավելի քան 3 361 856 հաշիվ, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 18,1 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց հաշիվները կազմել 3 193 907 ` 2013 թվականի մարտի համեմատ ավելանալով 18,8 տոկոսով։ Իրավաբանական անձանց հաշիվները կազմել են 167 949 (5,7 տոկոսի աճ)։

ՎՏԲ–Հայաստան բանկի միացյալ հաշիվներում ընդգրկված է 3 469 462 հաճախորդ։

2014 թվականի ապրիլի տվյալով` բանկերի կողմից բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է շուրջ 826,3 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 17 838 մլն դրամով կամ 2,2 տոկոսով, իսկ 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` 135,8 մլրդ դրամով կամ 19,7 տոկոսով։ ($1 –ը` 413,36 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև