ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը դեկտեմբերին աճել է 17,7%–ով` հասնելով 1,89 միլիոնի

04.03.2014 13:33
ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը դեկտեմբերին աճել է 17,7%–ով` հասնելով 1,89 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի դեկտեմբերին կազմել է 1 899 204 ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 17.7 տոկոսով ։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի իրավաբանական անձանց թիվը կազմել է 76 239 (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5,1 տոկոսով), իսկ ֆիզիկական անձանց թիվը` 1 822 965 (ավելացել է 18,3%–ով)։

Դեկտեմբերի վերջին բանկերում գրանցվել է ավելի քան 3 201 229 հաշիվ, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 63,67 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց հաշիվները կազմել են 3 034 229` 2012 թվականի նոյեմբերի համեմատ ավելանալով 55,1 տոկոսով։ Իրավաբանական անձանց հաշիվները կազմել են 167 000 (29,6% աճ)։

ՎՏԲ Հայաստան բանկի միացյալ հաշիվներում ընդգրկված է 3 469 462 հաճախորդ։ 2014 թվականի հունվարի տվյալով` բանկերի կողմից բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է շուրջ 791,2 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 984 մլն դրամով կամ 0.1 տոկոսով, իսկ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` 143,8 մլրդ դրամով կամ 22,2 տոկոսով։ ($1 –ը` 413,60 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև