Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների թիվը հունվարին նվազել է 1%` հասնելով մոտ 2,2 միլիոնի

09.04.2015 17:35
Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների թիվը հունվարին նվազել է 1%` հասնելով մոտ 2,2 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգում սպասարկվող անձանց թիվը 2015 թ.–ի հունվարի վերջի դրությամբ կազմել է 2 243 825 մարդ` նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կրճատվելով մոտ 1 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ Հայաստանի առևտրային բանկերում իրավաբանական անձանց թիվը հունվարի վերջին կազմել է 78 585 մարդ, իսկ ֆիզիկական անձանց թիվը` 2 165 240 մարդ։

Միաժամանակ այս տարվա հունվարի վերջի դրությամբ երկրի առևտրային բանկերում գրանցվել է 3 896 470 հաշվեհամար` 2014 թ.–ի դեկտեմբերի վերջին գրանցված 3 910 808 հաշվեհամարի համեմատ։

Միաժամանակ առևտրային բանկերի ֆիզիկական անձանց հաշվեհամարները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 3 723 782, իսկ իրավաբանական անձանց հաշվեհամարները` 172 688։

ՎՏԲ–Հայաստան Բանկի միավորված հաշիվներում ընդգրկված է 3 469 462 հաճախորդ։

Բնակչության կողմից ներգրավված ավանդների մնացորդները բանկերում 2015 թ.–ի փետրվարի վերջին դրությամբ կազմել են 889 205 մլն դրամ` նախորդ ամսվա համեմատ ավելանալով 4 872 մլն դրամով կամ 0,6 տոկոսով, իսկ 2014 թ.–ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ դրանք ավելացել են 82 399 մլն դրամով կամ 10,2 տոկոսով ($1 – 474,99 դրամ)։ —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև