«Intel Express» համակարգով փոխանցումներն այժմ հասանելի են ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդներին

12.07.2013 17:32
«Intel Express» համակարգով փոխանցումներն այժմ հասանելի են ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդներին

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ «Intel Express» դրամական փոխանցումների միջազգային ցանցին, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

«Հուլիսի 9-ից կատարել և ստանալ դրամական փոխանցումներ «Intel Express» համակարգով հնարավոր է Բանկի 65 մասնաճյուղերում` Երևանում ու Հայաստանի շրջաններում»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Intel Express» դրամական փոխանցումների միջազգային ցանցն իրականացնում է դրամական փոխանցումներ ռուբլիով, ԱՄՆ դոլարով ու եվրոյով: Օգտվել «Intel Express» համակարգից կարելի է աշխարհի 100 երկրների 80 հազ. կետերում: Մատչելի սակագներն ու փոխանցման վրա ծախսվող մինիմալ ժամանակահատվածը դարձնում են համակարգը նախընտրելի հաճախորդների շրջանում:

«Intel Express» դրամական փոխանցումների միջազգային ցանցն ունի մի շարք առավելություններ, որոնցից են արագ սպասարկումը, ցածր սակագները, հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության խիստ գաղտնիությունը:
Համակարգից օգտվելը բավականին հեշտ է. պետք է միայն փոխանցումը կատարելիս ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, փոխանցվող գումարը, ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրն ու ասել փոխանցման կոդը:

Արտասահման գումար փոխանցելու միջնորդավճարը 1,4%-2,8% է և վճարվում է ուղարկողի կողմից: Լրացուցիչ միջնորդավճար ստացողից չի գանձվում:
«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Մեր խնդիրն է հաճախորդների համար ապահովել ծառայությունների բարձր որակ, վստահելիություն և առավելագույն հարմարավետություն դրամական փոխանցում կատարելիս: Մենք մշտապես աշխատում ենք վճարումների ու փոխանցումների կատարման համար անհրաժեշտ տերմինալների համակարգի ընդլայնման ուղղությամբ: Բանկի քաղաքականությունն է բացարձակ ճկունությունը, հաճախորդներին ու գործընկերներին ընդառաջ գնալը»:

2013թ. հունիսի 1 դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Avers, Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, Bystraya Pochta, ինչն իր հերթին ապահովում է Բանկին բարձր մրցունակություն բանկային ծառայությունների շուկայում: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև դրամական փոխանցումների «ՎՏԲ-Տրանսֆեր» ծառայություն` առանց հաճախորդի` տանից կամ աշխատավայրից դուրս գալու։

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև