Ռուսական բորսաներում առուվաճառքները փոքր–ինչ նվազումով են սկսվել

24.07.2013 14:42
Ռուսական բորսաներում առուվաճառքները փոքր–ինչ նվազումով են սկսվել

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Բաժնետոմսերի ռուսական շուկայում առուվաճառքները հիմնական ցուցիչների նվազումով են սկսվել։ ՄՄԱԲ–ի ցուցիչը մոսկովյան ժամանակով 10։20–ի դրությամբ նվազել է 0,46 տոկոսով` կազմելով 1410,49 կետ։ РТС ցուցիչը առուվաճառքի սկզբին նվազել է 0,52 տոկոսով` կազմելով 1372,7 կետ։

ВТБ 24 ֆոնդային շուկայի վերլուծաբան Ստանիսլավ Կլեշևը շուկայի հաջորդ ելքի բարձրացում է ակնկալում։ «Ճիշտ կլինի Սբերբանկի բաժնետոմսերը 96 ռուբլու մոտ ընտրել»։

ԱՄՆ–ի ֆոնդային առուվաճառքները 2013թ.–ի հուլիսի 23–ին ավարտվեցին առաջատար ցուցիչների մեծամասնության նվազումով։ Առևտրային նստաշրջանը բացվեց երեք առաջատար ցուցիչների ավելացմամբ` մի շարք ընկերությունների կորպորատիվ գործունեության արդյունքների հրապարակումների վերաբերյալ ներդրողների սպասումների ֆոնին, հաղորդում է rbc.ru–ն։

Երեք առաջատար ցուցիչներից երկուսը լքեցին «կանաչ» գոտին` ուղևորվելով «կարմիր» դաշտ` այն հաղորդագրությունից հետո, որ Ռիչմոնդի Դաշնային բանկին հաշվետու տարածաշրջանի արտադրողական ցուցիչն անսպասելիորեն նվազել է 11 կետով, 7 կետով բարձրանալու փոխարեն, ինչպես փորձագետներն էին կանխատեսում։

Եվրոպական ֆոնդային բորսաներում առուվաճառքներն ավարտվել են առաջատար ցուցիչների նվազումով` օրվա վերջին մոտ ստացված ԱՄՆ–ի արտադրության նվազման մասին հրապարակված տյվալների ֆոնին։

Նավթային ֆյուչերսների պաշտոնական գները հուլիսի 23–ի առուվաճառքներից հետո էապես չեն փոխվել։ Նավթային ֆյուչերսների գների առավել էական աճը տեխնիկապես անհնար էր գնումների նկատմամբ հետաքրքրության ընդհանուր թուլացման պատճառով։

Չորս շաբաթվա ընթացքում (հունիսի 24–ից մինչև հուլիսի 19–ը) WTI նավթի պաշտոնական գինն աճել է 14,36 դոլ./բարել (+15%), իսկ Brent տեսակի նավթն այդ շրջանում թանկացել է 7,17 դոլ./բարել (+7,1%)` «երկար» դիրքերի փակման համար պարգևավճար ապահովելով։

Նավթային ֆյուչերսների գնումների նկատմամբ հետաքրքրությունը տեխնիկապես թուլացավ 2013թ.–ի հուլիսի 19–ից հետո։ Այդ օրը Brent տեսակի նավթի գնանշումները հասան երեքուկես ամսվա ընթացքում գրանցված առավելագույնին` 109,18 դոլ./բարել, իսկ WTI տեսակի նավթի գնանշումները հասան 16,5 ամսում գրանցված առավելագույնին` 109,32 դոլ./բարել։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև