Moody’s-ը հետ է կանչել Պրոմեթեյ Բանկի B1 և E+ վարկանիշը

26.07.2013 14:31
Moody’s-ը հետ է կանչել Պրոմեթեյ Բանկի B1 և E+ վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը հետ է կանչել Պրոմեթեյ Բանկի ` հայկական դրամով և արտարժույթով երկարաժամկետ դեպոզիտների ներգրավման B1 վարկանիշը և կարճաժամկետ Not-Prime դեպոզիտային վարկանիշը` ինչպես հայկական արժույթով, այնպես էլ արտարժույթով: Այդ տեղեկատվությունը հրապարակվել է նախօրեին Moody’s Investors Service պաշտոնական էջում:

Վարկանիշային գործակալության տեղեկատվության համաձայն` Moody’s-ը նաև հետ է կանչել բանկի ֆինանսական կայունության վարկանիշը (BFSR) E+, որը համարժեք է  վարկի բազային գնահատականին` b1:

«Վարկանիշների հետ կանչման պահին բանկի երկարաժամկետ դեպոզիտների ներգրավման վարկանիշի կանխատեսումը բացասական է եղել, իսկ ֆինանսական կայունության վարկանիշի և դեպոզիտների կարճաժամկետ վարկանիշի կանխատեսումը` կայուն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2009թ.-ի հուլիսին Moody’s Investors Service-ը Պրոմեթեյ Բանկին շնորհել էր հայկական դրամով և արտարժույթով երկարաժամկետ դեպոզիտների ներգրավման B1 վարկանիշը, ինչպես նաև բանկի ֆինանսական կայունության վարկանիշը (BFSR) E+` կայուն կանխատեսումով (STA Outlook):

«Moody`s-ը հետ է կանչել վարկանիշը` ելնելով բիզնեսի սեփական պատկերացումներից»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Պրոմեթևս Առևտրային Բանկը հիմնադրվել է 1990թ.։ Բանկի մասնակիցներն են «Պրոմեթեյ Սիթի» ՍՊԸ –ն` 49,975%-ով, «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ԲԲԸ-ն` 46,125%.-ով: Ներկա պահին Հայաստանի տարածքում բանկն ունի 9 մասնաճյուղ:
Ըստ IFRS-ի հետ պատրաստված 2012թ.-ի ֆինանսական հաշվետվության տվյալների` բանկի ակտիվները կազմել են 137,1 մլն դոլար, իսկ զուտ շահույթը` 3,7 մլն դոլար:

Moody’s (Moody’s Investors Service)-ը միջազգային վարկանիշային գործակալություն է, որը Moody’s Corporation-ի դուստր ընկերությունն է: Moody’s-ը բանկերի, ընկերությունների, ապահովագրական ընկերությունների, հավատարմագրված կառավարիչների հիմնադրամների, տարածաշրջանային և տեղական վարչության, պետությունների, միջազգային միությունների պարտքային պարտավորությունների վարկանիշներ է շնորհում: Moody’s-ը նաև կառուցվածքային ֆինանսավորման վարկանիշներ է շնորհում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև