Moody’s–ը կվերանայի ԱՄՆ խոշորագույն վեց բանկերի վարկանիշները պետպաշտպանության նվազման հնարավորության ֆոնին

23.08.2013 11:03
Moody’s–ը կվերանայի ԱՄՆ խոշորագույն վեց բանկերի վարկանիշները պետպաշտպանության նվազման հնարավորության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային գործակալությունն ամերիկյան խոշորագույն վեց բանկերի վարկանիշներն ընդգրկել է վերանայման ցուցակում` բանկերի ֆինանսական առողջացման ուղղությամբ պետության կողմից պետական աջակցության հնարավորության կապակցությամբ, գրում է   banki.ru–ն` հղում անելով գործակալության հաղորդմանը։

Միաժամանակ չորս բանկեր` Goldman Sachs, JPMorgan Chase, Morgan Stanley և Wells Fargo–ն, նվազման հնարավորության կապակցությամբ վերանայման ցուցակում են, իսկ Bank of America–ի և Citigroup–ի նկատմամբ հետագա գործողությունները դեռ որոշված չեն։

«ԱՄՆ քաղաքականությունն ամերիկյան բանկերի նկատմամբ շարունակում է փոխվել, Moody’s–ը կանցկացնի գործոնների գնահատում, որոնք կարող են ազդել պարտատոմսերի տերերի վրա հոլդինգային ընկերության մակարդակով այն դեպքում, եթե բանկը ֆինանսական դժվարություններ ունենա»,– ասվում է հաղորդման մեջ։

Գործակալության վերլուծաբանները նշում են այն բանկերի համակարգային օժանդակության հավանականության և կանխատեսելիության նվազումը, որոնք կարող են մեծացնել դեֆոլտի հավանականությունը բանկերի սանացիայի հուսալի մեխանիզմի առկայության դեպքում։ Նման մեխանիզմները թույլ են տալիս վերականգնել վիճելի բանկի վճարունակությունն առանց հարկատուների միջոցների օգտագործման։
Բացի այդ, վերլուծաբանները նշում են հակառակ էֆեկտը` վարկատուների համար կորուստների ծանրության նվազումը դեֆոլտի դեպքում։

«Այլ խոսքերով` դեֆոլտի ռիսկը կարող է մեծանալ, քանի որ իշխանությունները, հավանաբար, կնվազեցնեն բանկային խմբերի օժանդակությունը, մինչդեռ դեֆոլտի դեպքում կորուստները (կորուստների բեռը) կարող են նվազել»,– հայտնել է Moody’s–ի կառավարիչ տնօրեն Ռոբերտ Յանգը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև