Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը օգոստոսին ավելացել են 1,49%–ով` հասնելով 23,6 մլրդ դրամի

02.10.2013 12:23
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը օգոստոսին ավելացել են 1,49%–ով` հասնելով 23,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013 թ.–ի օգոստոսին, հուլիսի համեմատ, ավելացել է 1,49 տոկոսով  և ամսվա վերջում կազմել է 23,6 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,41 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ժամկետանց վարկերի մոտ 97,8 տոկոսը կամ շուրջ 23,1 մլրդ դրամը բաժին է հասնում կարճաժամկետ վարկերին։

Երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 81,3  մլրդ դրամ` նվազելով 1,2 տոկոսով, դրանցից մոտ 68,2  մլրդ դրամը` կարճաժամկետ։

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի բանկերի վարկային ներդրումներն ընթացիկ տարվա օգոստոսին կազմել են 1 569,7 մլրդ դրամ` հուլիսի համեմատ կրճատվելով 0,4 տոկոսով։ Միաժամանակ վարկային ներդրումների մոտ 990,8 մլն դրամը բաժին է հասնում արտարժութային վարկերին։

2013 թվականի օգոստոսի դրությամբ հայկական առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են մոտ 1 674,7 մլրդ դրամ։ ($1 – 405,34 դրամ)—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև