Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2013
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for October 8th, 2013

    ՀՀ ԿԲ–ն 2,665 մլրդ դրամի ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

    Tuesday, October 8th, 2013

    ՀՀ ԿԲ–ն հոկտեմբերի 8–ին 2 ,665 մլրդ դրամի ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

    ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք ԱՄՀ և ՀԲ խմբի կառավարիչների խորհուրդների տարեկան ժողովին

    Tuesday, October 8th, 2013

    ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 8-12-ը մեկնելու է ԱՄՆ, որտեղ մասնակցելու է Վաշինգտոնում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2013 թ. տարեկան ժողովին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 8–ին 406,24 դրամ է կազմել

    Tuesday, October 8th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 8–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406,24 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 8–ին 405,75 դրամ է կազմել

    Tuesday, October 8th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 8-ի արդյունքներով, հոկտեմբերի 7–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,16 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,75 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Զարգացման ավստրիական բանկը 10 մլն դոլար կտրամադրի Ինեկոբանկին` Հայաստանում ՓՄՁ–ի ֆինանսավորման նպատակով

    Tuesday, October 8th, 2013

    Ինեկոբանկը Ավստրիական զարգացման բանկի (OeEB) հետ կնքել է 10 մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որն ուղղված է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

    ՎՏԲ–Հայաստան Բանկն ու Visa ընկերությունը հայտարարում են, որ սկսում են «Օլիմպիական արշավ 2014» ակցիա իրականացնել

    Tuesday, October 8th, 2013

    ՎՏԲ–Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարել են, որ քարտապանների համար նախատեսված «Օլիմպիական արշավ 2014» նոր մարքեթինգային արշավ են սկսում։

    Կիպրոսում գտել են ֆինանսական վերջին ճգնաժամի մեղավորներին

    Tuesday, October 8th, 2013

    Մարտին Կիպրոսում գրանցված ֆինանսական ճգնաժամի հիմնական մեղավորները երկրի նախկին նախագահ կոմունիստ Դիմիտրիս Խրիստոֆիասն և նրա կառավարությունն են, որը չկարողացան վերահսկել ծախսերը և հավատարիմ մնացին երկրի ղեկավարման «բռնապետական» մոդելին։ Նման հետևություն է արել կիպրոսյան ճգնաժամի պատճառների հետաքննության անկախ հանձնաժողովը, գրում է Reuters–ը։

    100–դոլարանոց նոր թղթադրամն ԱՄՆ–ում շրջանառության մեջ է դրվում եռամյա ուշացումից հետո

    Tuesday, October 8th, 2013

    ԱՄՆ–ում ավելի քան 1 միլիարդ թղթադրամների տպման ժամանակ խոտանի պատճառով եռամյա ուշացումից հետո 100 դոլար անվանական արժեքի նորացված թղթադրամն է շրջանառության մեջ դրվում։