Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2013
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for October 24th, 2013

    Հայաստանի մասնավոր փոխանցումներն ու սեզոնային աշխատավարձն առաջին կիսամյակում ավելացել են 14,9 տոկոսով` հասնելով 713.1 մլն դոլարի

    Thursday, October 24th, 2013

    Հայաստանում մասնավոր փոխանցումներն ու աշխատողների սեզոնային աշխատավարձը 2013 թ.–ի առաջին կիսամյակում, 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 14,9 տոկոսով` հասնելով 713.1 մլն դոլարի, նշվում է «ՀՀ ԿԲ «2013 թ.–ի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունում»։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 24–ին մեկ դոլարի դիմաց կազմել է 405,99 դրամ

    Thursday, October 24th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 24–ին կայացած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 405,99 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 24–ին կազմել է մեկ դոլարի դիմաց 405.51 դրամ

    Thursday, October 24th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հոկտեմբերի 24–ին ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հոկտեմբերի 23–ի ցուցանիշի համեմատ, բարձրացել է 0,09 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 405,51 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանի բնակչության գրեթե կեսը ծանոթ չէ ֆինանսական ապրանքի այլընտրանքային առաջարկներին. ԿԲ

    Thursday, October 24th, 2013

    Հայաստանի քաղաքացիների գրեթե կեսը որոշում ընդունելիս չի ծանոթանում ֆինանսական ապրանքի այլընտրանքային առաջարկներին, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։

    Հայկական դրամը 0,9 տոկոսով արժեզրկվել է 2013 թ.–ի առաջին կիսամյակի ընթացքում

    Thursday, October 24th, 2013

    ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին շուկայական փոխարժեքը 2013 թ.–ի առաջին կիսամյակում, 2012 թ.–ի նույն ժամանակաշրջանի համեմատ, արժեզրկվել է 0,9 տոկոսով` կազմելով 412,2 դրամ, նշվում է ՀՀ ԿԲ «2013 թ.–ի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունում»։

    Հայաստանում KfW ֆինանսավորման ծավալը ողջ ժամանակահատվածում գերազանցել է 0.5 մլրդ եվրոն

    Thursday, October 24th, 2013

    Հայաստանում KfW ֆինանսավորման ծավալը ողջ ժամանակահատվածում գերազանցել է 0.5 մլրդ եվրոն, հինգշաբթի լրագրողներին ասաց Գերմանական զարգացման բանկի` KfW-ի տարածաշրջանային տնօրեն Լարս Օերմանը։

    Հայաստանը կարող է ևս 2-3 մլրդ դոլար ներգրավել պարտքի շուկայից

    Thursday, October 24th, 2013

    Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Հայկական եվրապարտատոմսերի թողարկման ծավալը կազմել է 700 մլն, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերություն` 6 տոկոս։ Որպես հիմնական տեղաբաշխողներ հանդես են եկել Bank plc–ն և J.P.Morgan Securities plc.–ն։ Հանրապետության ֆինանսների նախարարության տվյալներով, Հայաստանի առաջին դոլարային պարտատոմսերի պահանջարկն առաջին իսկ օրերին հաղթահարել է 3 մլրդ դոլարի սահմանը։ Հայկական պարտատոմսերի թողարկման կապակցությամբ «ԱՌԿԱ» գործակալությանն իր մեկնաբանություններն է ներկայացրել Ամերիաբանկի ներդրումային–բանկային գործունեության տնօրեն Առնո Մոսիկյանը։

    Եվրագոտու համախառն պետական պարտքը 8.65 տրլն եվրոյի է հասել

    Thursday, October 24th, 2013

    Եվրագոտու երկրների համախառն պետական պարտքը` արժութային միության տարեկան ՀՆԱ–ի տոկոսային հաշվարկով 2013 թվականի երկրորդ եռամսյակում հասել է 93,4%–ի, նշված է Eurostat ծառայության հրապարակած նյութերում։ Եվրագոտու կառավարությունների պարտքային բեռն առաջին եռամսյակում 93.2 տոկոս էր գնահատվել, իսկ 2012 թվականի կեսին` 90 տոկոսից մի քիչ պակաս։

    ՌԴ ֆոնդային առուվաճառքներն ավարտվել են ԴՊՀ նիստի սպասման ֆոնին

    Thursday, October 24th, 2013

    Ռուսական ֆոնդային բորսայի առևտրային նստաշրջանն ավարտվել է հիմնական ցուցիչների նվազումով։ ՄՄԱԲ–ն նվազել է 1.41 տոկոսով` մինչև 1507,26 կետը։ РТС ցուցիչն առևտրային նստաշրջանի վերջում ընկել է 1.55 տոկոսով` մինչև 1494,96 կետը։ Առուվաճառքների ծավալն օրվա արդյունքներով կազմել է 505.2 մլրդ ռուբլի։