Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2013
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for October 28th, 2013

    Հայաստանի վեց ապահովագրական ընկերություններ երրորդ եռամսյակում ընդգրկվել են երկրի 1000 ամենախոշոր հարկատուների ցուցակում

    Monday, October 28th, 2013

    Հայաստանի վեց ապահովագրական ընկերություններ 2013 թվականի երրորդ եռամսյակում ընդգրկվել են երկրի 1000 ամենախոշոր հարկատուների ցուցակում։

    Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 2013 թ.–ին կկազմի ՀՆԱ–ի 1.8%–ը. Ջավադյան

    Monday, October 28th, 2013

    Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը 2013 թվականին կկազմի 1.8 տոկոս, ինչը չնչին գերազանցում է նախորդ տարվա 1.5–տոկոսանոց ցուցանիշը, խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 28–ին մեկ դոլարի դիմաց կազմել է 405,75 դրամ

    Monday, October 28th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 28–ին կայացած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 405,75 դրամ։

    Ոսկու գինը Հայաստանում աճել է 3%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15980.35 դրամ

    Monday, October 28th, 2013

    Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 3 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց 467.28 դրամով` հոկտեմբերի 28–ին մեկ գրամի դիմաց կազմելով 15980.35 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 28–ին 405,76 դրամ է կազմել

    Monday, October 28th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 28-ի արդյունքներով, հոկտեմբերի 25–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,08 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,76 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ–ի 30-35%–ը. Ֆինանսների նախարար

    Monday, October 28th, 2013

    Հայաստանի տնտեսության ստվերը կազմում է ՀՆԱ–ի 30-35 տոկոսը, հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` պարզաբանելով, որ որոշ գնահատականների համաձայն` դրա մասնաբաժինը հասնում է անգամ ՀՆԱ–ի 40 տոկոսի։

    Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

    Monday, October 28th, 2013

    Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13271141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

    Հայաստանի Կենտրոնական բանկը զսպում է դրամի արժևորումը

    Monday, October 28th, 2013

    Հայաստանի Կենտրոնական բանկը շահագրգռված չէ հայկական դրամի արժևորմամբ և փորձում է թույլ չտալ, որ դրամն ամրապնդվի, երկուշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ընթացքում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

    ԱԽՏ բորսաներն առավելապես պլյուսով են բացվել իենի թուլացման հիման վրա

    Monday, October 28th, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի օրվա առուվաճառքը սկսել են ցուցանիշների աճով` դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի թուլացման ֆոնի ներքո, ինչը շահեկանորեն է անդրադառնում ճապոնացի արտահանողների վրա, ինչպես նաև տարածաշրջանի մի շարք ընկերությունների հաշվետվության հրապարակման սպասելիքների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    Դոլարն աննշան էժանացել է եվրոյի նկատմամբ` ԱՄՆ–ից ստացված ոչ միանշանակ վիճակագրության հիման վրա

    Monday, October 28th, 2013

    Դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ աննշան նվազել է ուրբաթ կայացած առուվաճառքի ավարտին` երկարատև օգտագործման ապրանքների պատվերների և սպառողների տրամադրության վերաբերյալ ԱՄՆ–ի ոչ միանշանակ մակրոտնտեսական վիճակագրության ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է РБК–ն։