Զարգացման ավստրիական բանկը 10 մլն դոլար կտրամադրի Ինեկոբանկին` Հայաստանում ՓՄՁ–ի ֆինանսավորման նպատակով

08.10.2013 16:28
Զարգացման ավստրիական բանկը 10 մլն դոլար կտրամադրի Ինեկոբանկին` Հայաստանում ՓՄՁ–ի ֆինանսավորման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը Ավստրիական զարգացման բանկի (OeEB) հետ կնքել է 10 մլն. ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր, որն ուղղված է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Ուրախ եմ նշել, որ Ինեկոբանկի և OeEB բանկի հարաբերությունները ամրապնդվեցին ևս մեկ հնգամյա վարկային պայմանագրով: Հատկանշական եմ համարում այն փաստը, որ բանկերի միջև կնքված այս պայմանագրի շնորհիվ ընդլայնվեցին Ինեկոբանկի հնարավորությունները երկարաժամկետ ֆինանսավորման ոլորտում: Ֆինանսավորման հիմնական թիրախը կհանդիսանան Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունները», - նշել է  Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:
Ինեկոբանկը OeEB–ի հետ 10 մլն դոլարի չափով առաջին վարկային պայմանագիրը կնքել էր 2011թ.–ին` փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով։

OeEB խորհրդի անդամ Անդրեա Հագմանն իր հերթին գոհունակություն է հայտնել :“ Ինեկոբանկի հետ ստեղծված վստահելի հարաբերությունների առումով, որի հետ համագործակցությունը սկսվել է  դեռևս 2011 թվականից։ «Վստահ եմ, որ այս պայմանագրի  արդյունքում կխթանվի Հայաստանում տնտեսական զարգացումը»,– ասել է նա` ավելացնելով, որ ՓՄՁ ոլորտն առանցքային է որպես Հայաստանի տնտեսության աճի շարժիչ ուժ։

«ՓՄՁ ֆինանսավորումը հանդիսանում է Ինեկոբանկի գործունեության ռազմավարական ուղղություն և Բանկը բարձր է գնահատում միջազգային ֆինանսական կառույցների ներդրումը այս առաքելության իրագործման համար»,–նշվում է բանկի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հեղինակավոր միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործակցության և հաճախորդամետ ռազմավարության շնորհիվ վերջին կիսամյակում Ինեկոբանկը արձանագրել է 12% ՓՄՁ վարկային պորտֆելի աճ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «ԱՌԿԱ» լրատվական գործակալության վերլուծությունների արդյունքում Ինեկոբանկը նշվել է շուկայում որպես ՓՄՁ ոլորտում երկրորդ բանկ 21 գործող բանկերից:

Սկսած 2008թ. մարտից` OeEB-ն հանդիսանում է  Ավստրիայի զարգացման պաշտոնական բանկը: Այն մասնագիտացած է զարգացող երկրներում մասնավոր հատվածի ծրագրերի երկարաժամկետ ֆինանսավորման մեջ, որոնք ապահովում են կայուն զարգացում:  OeEB-ն տրամադրում է  անհատական լուծումներ երկարաժամկետ ներդրումների համար, որոնք հակառակ դեպքում դժվարություն կունենային ֆինանսավորում գտնել կապիտալի միջազգային շուկաներում: OeEB-ն տրամադրում է նաև Տեխնիկական աջակցություն, որը նպատակաուղղված է զարգացման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

Ինեկոբանկ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին և հանդիսանում է Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ: Ւնեկոբանկը համագործակցում է DEG (Deutsche Investitions und Entwicklungesellschaft MBH) ընկերության, ՄՖԿ-ի (IFC), ՎԶԵԲ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ։

2013թ.–ի առաջին կիսամյակում բանկի ակտիվները կազմել են 105,3 մլրդ դրամ, պարտավորությունները` 84,8 մլրդ դրամ, կապիտալը` 20,4 մլրդ դրամ։ Բանկի վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 78,7 մլրդ դրամ ($1 – 405,59 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև