11.10.2013 14:22
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը (ՈՒՆՌՀ) և Deutsche Bank–ը դարձել են «Ռոստելեկոմի» բոլոր քվեարկող բաժնետոմսերի 2.7 տոկոսի բաժնետեր` դրանք գնելով պետօպերատորի «դուստր» «Մոբիտելից», «Վեդոմոստիին» են պատմել հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը և «Ռոստելեկոմի» ներկայացուցիչը։
Գործարքը կատարվել է Մոսկվայի ֆոնդային բորսայի առուվաճառքների` հոկտեմբերի 8–ի միջին կշռված գնով, յուրաքանչյուր բաժնետոմսը ներդրողների համար արժեցել է 106.31 ռուբլի, իսկ գործարքին մասնակցել է 72 187 366 սովորական բաժնետոմս։ ՈՒՆՌՀ–ի և Deutsche Bank–ի ամբողջ փաթեթի համար վճարել են մոտ 7.67 մլրդ ռուբլի կամ մոտ 237.1 մլն դոլար։ Ներդրել են հավասար համամասնությամբ։
«Ռոստելեկոմը» միաժամանակ ներդրողների հետ կարգավորման համաձայնագրեր է ստորագրել, որոնք օպերատորին վաճառված բաժնետոմսերի (եթե դրանց գնանշումներն աճեն) արժեքի հավելաճից ստացված շահույթի մասի իրավունք է տալիս, իսկ ներդրողներին` արժեթղթերի շուկայական գնի անկման դեպքում ներդրումների պաշտպանություն։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: