Deutsche Bank–ը Բրիտանիայի իշխանություններին 1.5 մլրդ դոլար կվճարի

10.04.2015 18:31
Deutsche Bank–ը Բրիտանիայի իշխանություններին 1.5 մլրդ դոլար կվճարի

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Deutsche Bank–ը ծրագրում է Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ–ի իշխանությունների հետ Լոնդոնի առաջարկության միջբանկային տոկոսադրույքի (LIBOR) մանիպուլյացիայի վերաբերյալ դատավարության հարցում համաձայնության հասնել մինչև ապրիլի վերջ։ Այդ մասին, ինչպես հայտնում է Vestifinance.ru–ն, գրում է The New York Times–ը` հղում անելով իրազեկ  աղբյուրներին։

Բանկն ընդհանուր առմամբ գործը դադարեցնելու համար 1.5 մլրդ դոլար կվճարի չորս կարգավորիչների` ԱՄՆ արդարադատության նախարարությանը, Նյու Յորք նահանգի ֆինանսական ծառայությունների դեպարտամենտին, ԱՄՆ–ի հումքային ապրանքների ֆյուչերսային շտապ առևտրի հանձնաժողովին (CFTC) և Մեծ Բրիտանիայի` ֆինանսական շուկաներում վարքի նորմերի պահպանման վերահսկողության վարչությանը։

Աղբյուրների խոսքով` Գերմանիայի խոշորագույն բանկի բրիտանական «դուստր» բանկը` Deutsche Bank Group Services–ը, ընդունում է իր մեղքը։ Հնարավոր է` այդ կապակցությամբ Deutsche Bank–ի տուգանքն ավելի կլինի, քան աշխարհի այլ բանկերինը նմանատիպ դատավարությունների դեպքում։

Իշխանությունների հետ տոկոսադրույքների գործերով համաձայնագրեր են ստորագրել արդեն Rabobank–ը, Barclays–ը, UBS–ը, Lloyds–ը և Royal Bank of Scotland–ը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև