Արդշինինվեստբանկը World Business Capital-ի կողմից 5 մլն դոլարի չափով երկրորդ վարկային տրանշն է ստացել

26.11.2013 14:30
Արդշինինվեստբանկը World Business Capital-ի կողմից 5 մլն դոլարի չափով երկրորդ վարկային տրանշն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Արդշինինվեստբանկը» ամերիկյան «World Business Capital» (WBC) ընկերության հետ 2013թ. մարտի 14-ին կնքված 10.0 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագրի շրջանակներում ստացել է վարկային միջոցների երկրորդ տրանշը` 5.0 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Վարկային միջոցների առաջին տրանշը` 5.0 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, արդեն տեղաբաշխվել է Բանկի կողմից:

Ինչպես հաղորդեցին մամուլի ծառայությունից, ստացված միջոցները նույնպես կուղղվեն Բանկի հիմնական թիրախային խմբի` փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը:

«Բանկի ողջ մասնաճյուղային ցանցը ներգրավված է վարկավորման գործընթացում` տրամադրելով ենթավարկեր սկսած տարեկան 10% տոկոսադրույքից, մինչև 5 տարի մարման ժամկետով»,- նշել է Բանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

Արդշինինվեստբանկի վարկային պորտֆելը 2013թ.-ի 9 ամիսների ընթացքում ավելացել է 23,5 տոկոսով` հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 166,1 մլրդ:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ն ՀՀ ԿԲ–ից բանկային գործունեություն իրականցանելու արտոնագիր է ստացել (N 83) 2003 թ.–ի փետրվարի 27–ին։ Հայաստանում գործում է բանկի 49 մասնաճյուղ, վեց մասնաճյուղ է գործում ԼՂՀ–ում, բանկը ներկայացուցչություն ունի Փարիզում։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև