Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Archive for November 4th, 2013

    ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է պետական կարճաժամկետ պարտատոմսերի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները

    Monday, November 4th, 2013

    Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5203B149 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 4–ին 405,75 դրամ է կազմել

    Monday, November 4th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 4–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405,75 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4–ին կազմել է 1 դոլարի դիմաց 405,29 դրամ

    Monday, November 4th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ին, նոյեմբերի 1–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.03 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 405,29 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Ոսկու գինը Հայաստանում աճել է 0,44%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16050,72 դրամ

    Monday, November 4th, 2013

    Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 0,44 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց 70,37 դրամով` նոյեմբերի 4–ին մեկ գրամի դիմաց կազմելով 16050,72 դրամ։

    HSBC–ի զուտ շահույթը 2013թ.–ի 3–րդ եռամսյակում աճել է 57%–ով` մինչև 3.9 մլրդ դոլար

    Monday, November 4th, 2013

    HSBC Holdings Plc. Բրիտանական բանկային խմբի զուտ շահույթը, որը պատկանում է մայր ընկերության բաժնետերերին, 2013 թվականի երրորդ եռամսյակում աճել է տարեկան հաշվարկով 57 տոկոսով և կազմել է 3.93 մլրդ դոլար` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ինչպես գրում է РБК–ն, այդ մասին, ասվում է այսօր HSBC–ի տարածած հաշվետվությունում։

    Հայաստանի ընդհանուր պետական պարտքը սեպտեմբերի վերջին կազմել է շուրջ 5 մլրդ դոլար` մեկ ամսում ավելանալով 16,3%–ով

    Monday, November 4th, 2013

    Հայաստանի համախառն պետական պարտքը 2013թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ կազմել է 5 029,8 մլն դոլար` մեկ ամսում ավելանալով 16,3 տոկոսով կամ 706,8 մլն դոլարով, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

    Մետաղի շուկա. ոսկու գնանշումը խոցելի է մնում

    Monday, November 4th, 2013

    Անցած հնգօրյակը ոսկու գնանշման համար սկսվեց դրական դինամիկայով, որի պատճառն այն էր, որ շուկայի մասնակիցները ներդնում էին ակտիվի գնի մեջ։ Սակայն երեքշաբթի օրվանից մինչև շաբաթվա վերջ իրավիճակը փոխվեց ոչ թանկարժեք մետաղի օգտին, քանի որ ԱՄՆ դոլարի ամրապնդումն իր հիմնական մրցակիցների նկատմամբ նվազեցնում էր ոսկու գրավչությունը։ ԱՄՆ դոլարով արտահայտված դեղին մետաղի գինը դառնում է պակաս հետաքրքրիր ներդրողների համար, ովքեր օգտագործում են այլ արժույթներ։

    Հայաստանի միջբանկային շուկայում ռուբլու առուվաճառքի գործարքների ծավալը նախորդ շաբաթ կազմել է 30 մլն ռուբլի

    Monday, November 4th, 2013

    Հայաստանի միջբանկային շուկայում հոկտեմբերի 28–ից նոյեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում ռուսական ռուբլով կատարված առուվաճառքի գործարքների ծավալը կազմել է 30 մլն ռուբլի, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել է 9,83 մլն ոլար

    Monday, November 4th, 2013

    NASDAQ OMX Արմենիա բորսայում 2013 թ.–ի հոկտեմբերի 28–ից նոյեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 9,83 մլն դոլար` հոկտեմբերի 21–25–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 13,8 մլն դոլարի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 81 մլն դոլար

    Monday, November 4th, 2013

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 28–ից նոյեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 81 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 404,7 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։