Ռուսաստանի բանկը կրկին ավելացրել է արժութային միջակայքի սահմանը

05.12.2013 14:22
 Ռուսաստանի բանկը կրկին ավելացրել է արժութային միջակայքի սահմանը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը 5 կոպեկով ավելացրել է բազմարժույթ զամբյուղի միջակայքը, նշվում է ՌԴ ԿԲ նյութերում։ Այսպիսով, այն այժմ գտնվում է 32,75-39,75 ռուբլու միջակայքում։

Կուտակված միջամտությունների մեծությունը, որոնք հանգեցնում են 5 կոպեկով օպերացիոն միջակայքի տեղաշարժին, անփոփոխ է մնացել` 400 մլն դոլար։ Մինչև 2013 թ.–ի սեպտեմբերի 9–ը այն կազմում է 450 մլն դոլար, սակայն հետո այն նվազեց` «փոխարժեքի ձևավորման ճկունության հետագա բարձրացման և Ռուսաստանի բանկի կողմից իրականացվող միջամտությունների ծավալի նկատմամբ օպերացիոն միջակայքի սահմանների զգայունության ավելացման նպատակով»։

Հիշեցնենք, որ 2013 թ.–ի աշնանը արժութային միջակայքի սահմանները 11 անգամ տեղաշարժվել են, յոթ անգամ` նոյեմբերին, մեկ անգամ` հոկտեմբերին և երեք անգամ` սեպտեմբերին։ 2013 թ.–ի ամառային երեք ամիսների ընթացքում միջակայքի սահմանները տեղաշարժվել են ութ անգամ, այդ թվում` հինգ անգամ օգոստոսին, հաղորդում է РБК–ն։

2013 թ.–ի սկզբին միջակայքը սահմանափակված էր 31,65 և 38,65 ռուբլու սահմանում։

ՌԴ ԿԲ–ն օգտագործում է բազմարժույթ զամբյուղի ռուբլային արժեքը որպես իրականացվող քաղաքականության գործառնական ուղենիշ։ Թույլատրելի միջակայքը սահմանվում է լողացող միջակայքով (7 ռուբլի լայնությամբ, 2012 թ.–ի հուլիսի 24–ից), որի սահմաններն ավտոմատ կերպով տեղաշարժվում են 5 կոպեկով ԿԲ կուտակված արժութային միջամտությունների չափսին հասնելու դեպքում (նպատակային ծավալից ավելին), որը 400 մլն դոլար է կազմում

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Ռուսաստանի բանկը նախկինի պես փոխարժեքային քաղաքականություն է վարելու, որը չի խոչընդոտի հիմնարար մակրոտնտեսական գործոնների պատճառով ռուբլու փոխարժեքի դինամիկայում միտումների ձևավորմանը` չսահմանելով որևէ ֆիքսված սահմանափակում ազգային արժույթի փոխարժեքի մակարդակի վրա։

Միաժամանակ կարգավորիչը կշարունակի աստիճանաբար բարձրացնել փոխարժեքի ձևավորման ճկունությունը` պահպանելով փոխարժեքային դինամիկայի վրա ազդելու հնարավորությունը` ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումները մեղմելու համար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև