Facebook–ի արժեթղթերը հայտնվել է S&P 500–ում

12.12.2013 12:07
Facebook–ի արժեթղթերը հայտնվել է S&P 500–ում

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Standard & Poor's ներկայացուցիչները դեկտեմբերի 11–ին տեղեկացրել են, որ Facebook ընկերության արժեթղթերը կսակարկվեն S&P 500 բորսային ցուցիչի շրջանակում` սկսած դեկտեմբերի 20–ին նախատեսված առուվաճառքի փակման պահից, ինչը այդ սոցիալական ցանցին խոշորագույն և առավել հզոր ամերիկյան ընկերությունների կարգավիճակ է շնորհում, հաղորդում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

Բորսային ցուցիչում սոցիալական ցանցի բաժնետոմսերը ներառելու որոշումը հաջորդել է Facebook–ի հոկտեմբերյան հաշվետվության հրապարակումներին։  Ընկերությունը տեղեկացնում էր, որ վերջին չորս եռամսյակները շահութաբեր են եղել։ Դա կարևոր չափանիշ է, որպեսզի ընկերության բաժնետոմսերը հայտնվեն S&P–ում։

Facebook–ի բաժնետոմսեր կավելացվեն դեկտեմբերի 20–ին։ Այդ օրը նախատեսված է նաև մի շարք այլ ընկերությունների արժեթղթերի տեղաբաշխում իրականացնել։

S&P–ի հայտարարությունից հետո սոցիալական ցանցի բաժնետոմսերը թանկացել են 4,3%–ով `հասնելով $51,51։  Սակայն ավելի ուշ` դեկտեմբերի 11–ին բորսայի փակման պահին, դրանք էժանացան` կազմելով 49,38 դոլար։ Սակայն այս թիվը ցանկացած դեպքում 30 տոկոսով շատ է 2012թ.–ի մայիսին գրանցված $38 մեկնարկային գնից։ Ընկերության բաժնետոմսերի ընդհանուր արժեքը կազմում է 121 մլրդ դոլար։ Standard & Poor's–ը ֆոնդային ցուցիչ է։ Այն ներառում է ամերիկյան 500 բաժնետիրական ընկերություն, որոնք առավելագույն կապիտալիզացիա ունեն։ Ցուցակը կազմվում է Standard & Poor's ընկերության կողմից։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև