Համաշխարհային բանկը 2013 թ.–ին Հայաստանի շինարարության ոլորտում ներդրել է մոտ 11,4 մլրդ դրամ

03.02.2014 11:54
Համաշխարհային բանկը 2013 թ.–ին Հայաստանի շինարարության ոլորտում ներդրել է մոտ 11,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի միջոցների հաշվին Հայաստանում իրականացված շինարարական աշխատանքների ծավալը 2013 թ.–ին կազմել է 11 398,5 մլն դրամ` տարվա ընթացքում կրճատվելով 30,3 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

ՀԲ–ի միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը կազմել է հանրապետությունում իրականացված շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի  2,6 տոկոսը։

Ընդ որում միջազգային վարկերի միջոցներից ՎԶԵԲ–ին բաժին է հասել 2 491,1 մլն դրամը, Զարգացման ասիական բանկին` 11 364,5 մլն դրամը, Զարգացման գերմանական բանկին (KfW)` 6 751,3 դրամը և այլ բանկերին` 2 157,7 մլն դրամը։

Միջազգային վարկերի միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը կազմել է մոտ 34,1 մլրդ դրամ կամ 7,7 տոկոս (12,3 տոկոսի անկում)։

2013 թ.–ի արդյունքում Հայաստանում շինարարության ծավալը կազմել է 442,3 մլրդ դրամ` տարվա ընթացքում նվազելով 8,1 տոկոսով։ ($1 – 408,03 դրամ) —0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև