Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը 2013 թվականի դեկտեմբերին 4,62% է կազմել

05.02.2014 16:45
Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը 2013 թվականի դեկտեմբերին 4,62% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը 2013 թվականի դեկտեմբերին, 2012 թվականի դեկտեմբերի համեմատ, նվազել է 1,31 տոկոսային կետով և 4,62 տոկոս է կազմել, նշված է Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ այց ցուցանիշը նոյեմբերի համեմատ բարձրացել է 0.18 տոկոսային կետով։

Տոկոսային սպրեդը (վարկերի և ավանդների տոկոսադրույքի միջև տարբերությունը) այս կամ այն երկրի բանկային համակարգի գնահատման կարևորագույն ցուցանիշներից է։ Բարձր տոկոսային սպրեդը վկայում է համակարգային բնույթի առկա ռիսկերի մասին, երբ բանկերը վարկային ռիսկն ադեկվատ գնահատելու հնարավորություն չունեն։

ԿԲ տվյալներով` վարկերի միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում կազմել է 14,99 տոկոս, իսկ դեպոզիտներինը` 10,55 տոկոսով։

2013 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև